-
12.12.2016|
19:20
Դեկտեմբերի 13-ին, ժամը՝ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջ. Ռոսսինիի հանրահայտ «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման հայաստանյան պրեմիերան: Լիբրետոյի հեղինակ Յա. Ֆերերտտի՝ ըստ Շ. Պերրոյի համանուն հեքիաթի:
-
12.12.2016|
12:59
Դեկտեմբերի 10-ին ամփոփվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը։ Գալա համերգին ներկա էին ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, մշակութային գործիչ, hայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը։
-
11.12.2016|
22:32
«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա ԱՄՆ- ից անվանի աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը:
-
10.12.2016|
00:03
Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված է Հայաստանի ազգային գրադարանում նոյեմբեր ամսին ամենաշատն ընթերցված գրքերի թեժ տասնյակը, որտեղ տեղ են գտել և հայ, և օտարազգի գրողներ:
-
09.12.2016|
12:36
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Գրական ակումբում» տեղի կունենա «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակված` պատանիներին հասցեագրված «7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն թարգմանության շնորհանդեսը:
-
09.12.2016|
09:44
Դեկտեմբերի 12-ին և 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենան վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները:
-
09.12.2016|
09:38
Այս օրերին նա հաճախ է դուրս գալիս տնից ու քայլերն ուղղում մերթ դեպի Մատենադարան, մերթ դեպի Ազգային գրադարան ու Ազգային արխիվ։
-
09.12.2016|
09:36
Դեկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Հովեր» պետական կամերային երգչախումբը և «Վահագն Հայրապետյան» տրիոն համատեղ կներկայացնեն նոր խմբերգային նախագիծ՝ «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագրով: Կհնչեն Ապարանի 12 ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ:
-
09.12.2016|
09:35
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող հայ հոգևոր երաժշտության փառատոնը շարունակական է լինելու:
-
09.12.2016|
09:08
«Իրատեսի» հյուրն է ՀԽՍՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստուհի ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Այս տարի նա հոբելյար է, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք, մաղթում արվեստով ու սիրով լի արևշատություն: